Karevorinfo  Իրադարձություններ  174

Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և ևս 6 անձի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

16:30 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և ևս 6 անձի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Քրեական գործը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք՝ նախկին պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր հունվարի 10-ին։ Այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Մինչ այս ԱԱԾ-ն չէր հաստատում, որ բարձրաստիճան զինվորականը մեղադրյալ է այս գործով՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ միայն գործը դատարան ուղարկելու մասին դատախազության հաղորդագրությունից։ Պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում՝ պնդելով, որ մեղադրյանքներն անհիմն են։

Ռոզա Վարդանյան