Karevorinfo  Իրադարձություններ  164

Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններն անհաջող է անվանել

16:00 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններն անհաջող է անվանել

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների շարքն անհաջող է անցել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է korrespondent-ը։

Նրա խոսքով՝ բացասականն այն է, որ տարաձայնություններ են արձանագրվել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև խորհրդակցությունների հիմնարար հարցերի շուրջ։

«Բանակցությունները սկսվել են՝ կոնկրետ առաջադրված հիմնարար հարցերին կոնկրետ պատասխաններ ստանալու համար: Այս հիմնարար հարցերի շուրջ արձանագրվել են տարաձայնություններ: Սա վատ է, դա կարելի է միայն բացասական համարել»,- ասել է նա:

Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը երբեք քաղաքական կամքի պակաս չի ունեցել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու համար։

«Ռուսաստանում [ԱՄՆ-ի հետ] բանակցությունները շարունակելու քաղաքական կամքի դեֆիցիտ երբևէ չի եղել, ընդհակառակը, մենք բազմիցս բախվել ենք այդ բանակցությունները վարելու՝ մեր գործընկերների դժկամությանը: Չեմ կասկածում, որ բանակցությունները շարունակելու քաղաքական կամքի պակաս չի լինի, բայց մեկ ըմբռնումով՝ հիմնարար հարցերի շուրջ գործընթաց չի կարող լինել՝ հանուն գործընթացի, պետք է լինի կոնկրետ արդյունք, կոնկրետ պատասխան»,- ասել է Պեսկովը։

Տաթև Ֆռանգյան