Karevorinfo  Իրադարձություններ  259

Լիբանանում ցուցարարները փակել են երկրի բոլոր կարևոր տրանսպորտային ուղիները

14:35 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Լիբանանում ցուցարարները փակել են երկրի բոլոր կարևոր տրանսպորտային ուղիները

Բեյրութում ցուցարարները փակել են բոլոր հիմնական ճանապարհները ու Լիբանանի ողջ տարածքում տրանսպորտային զարկերակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հինգշաբթի, Ցամաքային տրանսպորտի միության կոչով, միկրոավտոբուսների և տաքսու վարորդները փակել են ճանապարհները՝ հանդես գալով վառելիքի, պարենային ապրանքների գների շարունակական բարձրացման և դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման դեմ:

Լիբանանի մայրաքաղաքում արգելափակված է կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, Վերդանի շրջանն ու Քուվեյթի դեսպանության շրջանում՝ դեպի օդանավակայան տանող մայրուղին։

Առավոտյան ժամը 5-ից ցուցարարները փակել են նաև Հալդեի շրջանում մայրաքաղաքը երկրի հարավին կապող գլխավոր ճանապարհը և Դաուր շրջանում Բեյրութից հյուսիս տանող մայրուղին։

«Մենք ստիպված էինք դիմել նման միջոցի, որպեսզի մեզ լսեն։ Նախորդ անգամ նախազգուշական ակցիա էինք կազմակերպել ու արգելափակել էինք առավոտյան ժամը հինգից տասը։ Այսօր առավոտյան ժամը չորսից փակել ենք բոլոր ճանապարհները։ Մենք պահանջներ ունենք՝ կապված, առաջին հերթին, դոլարի փոխարժեքի կայունացման, պարենային ապրանքների գների կարգավորման հետ։ Բենզինի գինը դարձել է անընդունելի ու էլի շարունակում է բարձրանալ հիմա, մինչ ակցիան շարունակվում է»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Նաբաթիայից Ցամաքային տրանսպորտի արհմիության անդամ Ահմադ Կուբեյսին։

Ըստ ցուցարարների՝ համատարած բողոքի ակցիան կշարունակվի մինչև երեկոյան հինգը, այնուհետև միության ղեկավարը կհայտարարի հետագա քայլերի մասին։

Բեյրութում ակցիան ընթանում է խաղաղ պայմաններում, իրավապահների կուտակումներ չկան, բանակն ու ոստիկանությունը չեն միջամտում ցուցարարների գործողություններին։

Տաթև Ֆռանգյան