Karevorinfo  Իրադարձություններ  140

Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը դատարանում է

11:50 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը դատարանում է

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը դատարանում է․ այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Այս գործով անցնում են Արամ Հարությունյանը, նրա կինը՝ Հասմիկ Աբգարյանը և ընտանիքի հետ փոխկապակցված Արշակ Ջավադյանը:

Գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է հօգուտ պետության՝ բռնագանձում իրականացնել, սակայն, թե ինչ գույքի և գումարի մասին է խոսքը, գերատեսչությունը չի մանրամասնում։

Նշենք, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երրորդ գործն է: Մինչև այդ պատասխանողի աթոռին են հայտնվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը։

Ռոզա Վարդանյան