Karevorinfo  Իրադարձություններ  439

Տոկաևը դիմել է Փաշինյանին կոչով՝ ավարտին հասցնել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում

20:30 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
Տոկաևը դիմել է Փաշինյանին կոչով՝ ավարտին հասցնել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում

Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանուցել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել հանձնարարել՝ 2022թ. հունվարի 13-ից ավարտին հասցնել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում։

Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀԱՊԿ քարտուղարությունից։

«ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը և այն ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաստատմանը։ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կհաստատի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը, որի արտահերթ նիստը տեղի կունենա այս տարվա հունվարի 13-ին՝ վիդեոկոնֆերանսի ռեժիմով»,- տեղեկացնում են քարտուղարությունից։

Հռիփսիմե Հովհաննիսյան