Karevorinfo  Իրադարձություններ  202

Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույցի․ Տոկաևը՝ Զասին

19:20 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույցի․ Տոկաևը՝ Զասին

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը ժամանակ ասել է, որ հանրապետությունում անցած անկարգությունների հետ կապված իրավիճակը հաստատել է ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույցի։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տվյալ իրավիճակը ևս մեկ անգամ վերահաստատեց հենց կազմակերպության, որպես ռազմակաքաղաքական կառույցի արժեքը։ Կարծում եմ, ՀԱՊԿ-ի մասին հիմա խոսում են միջազգային հանրությունում։ Կազմակերպության արդյունավետությունն այս իրավիճակում բավական հստակ դրսևորվեց։ Իմ տեսակետից չափազանց կարևոր է, որ քարտուղարությունը փոխգործակցություն հաստատի այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ»,-ասել է Տոկաևը՝նշելով, որ շատ տեղին է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը։

Տոկաևը նաև իր գոհունակությունն է հայտնել ՀԱՊԿ արտահերթ նիստի արդյունքներից ու երախտագիտություն հայտնել ՀԱՊԿ դաշնակիցներին Ղազախստանին ցուցաբերած աջակցության համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ Տոկաևին տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության իրականացման մասին, այդ թվում՝ երկրից զորամիավորումների դուրսբերման մեկնարկի մասին Ղազախստանի նախագահի նշած ժամկետում։

Էմմա Չոբանյան