Karevorinfo  Իրադարձություններ  124

Սննդամթերքը 1 տարում թանկացել է 12․9 %-ով․  ամենաշատն աճել է հացաբուլկեղենի, շաքարի ու բանջարեղենի գինը

19:35 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
Սննդամթերքը 1 տարում թանկացել է 12․9 %-ով․  ամենաշատն աճել է հացաբուլկեղենի, շաքարի ու բանջարեղենի գինը

Այս տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 7,7 %-ով, իսկ 1 տարում, այսինքն՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020 թվականի համեմատ աճը կազմել է 7,2 %: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ 

Ինֆոգրաֆիկան՝ Factor.am

Միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքների գինը դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 12,9 %-ով, իսկ տարեկան կտվածքով՝ 2021-ին 2020 թվականի համեմատ սննդամթերքը թանկացել է 11,2 %-ով։ 

Բանջարեղենը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ թանկացել է 40.0%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4-ով:

Մրգի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ: 

Շաքարն ու շաքարավազը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ թանկացել են 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2%-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 

Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%, 2.7%, 1.5%, 1.3% և 2.9%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 6.9% և պանրի 13.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.1% և 2.8% գնաճ: Ձվի գինը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել է 12.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.0%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Թռչնամսի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 1.2%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ 0.5% գնաճ: 

Մարգարինի և այլ բուսական յուղերի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 21.0% և 11.8%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 2.2%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 31.4% գնաճ, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4%, սուրճի, թեյի, կակաոյի 0.5% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։

Ոչ պարենային ապրանքներ

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: 

Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կահույքի և կահավորանքի, վառելանյութերի և քսանյութերի ՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.5%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.7%, ոսկերչական զարդերի՝ 1.3%, հագուստի 2.3% գնաճ: 

Միաժամանակ, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.2%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ գրասենյակային պարագաների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8% և 1.1%-ով։ 

Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9% և 24.5% գնաճ։ 

Ծառայությունների սակագներ

Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններինը՝ 0.2%-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 0.5%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.0% թանկացմամբ), սպասարկման ծառայություններինը՝ 0.7%-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 2.6%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կրթության, կապի, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Պետական վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև գնաճը աշխարհի տարբեր երկրներում։ Թեև այլ երկրներում դեկտեմբեր ամսվա գնային փոփոխությունների վերաբերյալ տվյալներն առայժմ չկան, այնուամենայնիվ, նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրված գնաճը ամենափոքրն է ԵԱՏՄ երկրների շարքում։ Այսպես․ նոյեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 6 % գնաճ, Ռուսաստանում՝ 7,5 %, Բելառուսում՝ 9 %, Ղազխստանում 7,8 %, Բելառուսում 9,7 %: 

Հարևան Վրաստանում նոյեմբերին գնաճը կազմել է 13,6 %, Թուրքիայում՝ 19,8 %: Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում ներառված չեն Ադրբեջանում գրանցված գնաճի վերաբերյալ տվյալները։ Այնուամենայնիվ, ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանում 1 տարվա կտրվածքով այն կազմել է 11,1 %: Այսինքն՝ Հայաստանում գրանցված գնաճը նոյեմբեր ամսվա տվյալներով տարածաշրջանում ամենափոքրն է։ 

Անժելա Պողոսյան