Karevorinfo  Իրադարձություններ  124

ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի վաղը․ Տոկաև

17:20 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի վաղը․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել զորախմբի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր էին իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման, որոնք վերաճեցին բախումների և զանգվածային անկարգությունների։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարեց։ Նա օգնության համար դիմեց  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ղազախստան ուժեր ուղարկելու մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ընդունեցին ընդամենը մի քանի ժամում։

Տաթև Ֆռանգյան