Karevorinfo  Իրադարձություններ  149

ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է անում

13:15 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է անում

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող։

«Խորապես անհանգստացած եմ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդումներից։ Կարևոր է, որ երկու կողմերը գնան դեէսկալացիայի ու ամբողջովին օգտագործեն հասանելի մեխանիզմները, մասնավորապես, 2021թ-ի նոյեմբերի ԵՄ հովանու ներքո պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված թեժ գիծը։ ԵՄ-ն պատրաստ է աշխատել երկու կողմերի հետ ուժերի հեռացման գործում և վերահաստատում է պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում»,- թվիթերյան իր էջում գրել է Կլաարը։

Էմմա Չոբանյան