Karevorinfo  Իրադարձություններ  223

Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

14:35 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

Չորեքշաբթի օրը պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական շրջաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով աֆղանական Asvaka գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Քաբուլի անվտանգության 9-րդ շրջանում։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունից հետո կրակոցների ձայներ են լսվել։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաքի նշված տարածքում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել։  Աֆղանստանի կառավարության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են թալիբների անվտանգության ուժերի երկու անդամներ։

Տաթև Ֆռանգյան