Karevorinfo  Իրադարձություններ  259

Մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին

23:10 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին

Իտալիայի հիվանդանոցներից մեկում երեքշաբթի օրը մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին: Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

65-ամյա Սասոլին մահացել է առավոտյան, Twitter-ում հայտնել է նրա խոսնակ Ռոբերտո Կուիլոն:

Իտալացի սոցիալիստ և նախկին լրագրող Սասոլին հիվանդանոց էր տեղափոխվել իմունային համակարգի հետ կապված «լուրջ բարդությունների» պատճառով, երկուշաբթի օրը հայտնել է նրա գրասենյակը: Նա 705-տեղանոց խորհրդարանի նախագահն էր 2019 թվականից։

Իր երդմնակալության խոսքում Սասոլին եվրոպացիներին հորդորել էր հակազդել ծայրահեղ ազգայնականության «վիրուսին» և կոչ էր արել բարեփոխել միգրացիայի և քաղաքական ապաստանի վերաբերյալ ԵՄ-ի կանոնները։

Նրա լիազորությունները պետք է ավարտվեին այս ամիս:

Հիվանդության պատճառով վերջին շաբաթներին Սասոլին չէր կարողանում նախագահել Ստրասբուրգի խորհրդարանը և բաց էր թողել սեպտեմբերին Եվրահանձնաժողովի ամենամյա միության միջոցառումը: