Karevorinfo  Իրադարձություններ  171

Ստամբուլում զինված խմբի կողմից սիրիացի փախստական է սպանվել 

21:45 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Ստամբուլում զինված խմբի կողմից սիրիացի փախստական է սպանվել 

Ստամբուլի Բայրամբաշա թաղամասում մի խումբ զինված դիմակավոր անձինք նախօրեին երեկոյան հարձակվել են սիրիացի փախստականի տան վրա, գրում է Duvar-ը։

Փայտե ձողերով և դանակներով զինված խումբը մտել է տուն՝ կոտրելով դուռը։ Նրանք սպանել են 19-ամյա Նայիլ Ալնաիֆին, երբ նա իր անկողնում քնած է եղել։ Մարդասպանները կոտրել են նաև բնակարանի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկները։ Սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ։

Սպանված Ալնաիֆի հետ բնակվողներն ասել են, որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը 1։00-1։30 սահմաններում, և որ մարդսպաններին չեն ճանաչում։ Նրանք նաև պատմել են, որ սպանությունից հետո որոշել են վերադառնալ Սիրիա։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական ֆաշիստական խումբը հարձակվել էր Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում գտնվող սիրիացիաների խանութների վրա։

Թուրքիայում բնակվող փախստականները պարբերաբեր տարբեր հարձակումների են ենթարկվում։ Բանն այն է, որ  թուրքերից շատերը  հենց նրանց են մեղադրում երկրում տիրող սոցիալական ու տնտեսական ճգնաժամի մեջ։

Էմմա Չոբանյան