Karevorinfo  Իրադարձություններ  169

Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ. «Հայաստան» խմբակցության նախագիծը

20:20 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ. «Հայաստան» խմբակցության նախագիծը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: Այս մասին Factor TV-ն տեղեկացավ Ազգային ժողովի կայքից։

Նշենք, որ ներկայում այն կազմում է 68 հազար դրամ։

Խմբակցությունն առաջարկում է, որպեսզի փոփոխությունն ուժի մեջ մտնի այս տարվա հուլիսի 1-ից: Նշվում է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, նկատի ունենալով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից՝  ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին և աղքատության մակարդակին վերաբերող տվյալները:

Հիշեցնենք, որ վերջին անգամ նվազագույն աշխատավարձի բարձրացում տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին 19-ին խորհրդարանի կողմից ընդունված նախագծով։ Այն ուժի մեջ էր մտել 2020 թվականի հունվարի 1-ից։ Այդ ժամանակ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձել էր 68 հազար դրամ։

Մերի Մարտիրոսյան