Karevorinfo  Իրադարձություններ  241

ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանին 308 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին

22:55 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանին 308 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Աֆղանստանին 308 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Միացյալ Նահանգները հայտարարում է Աֆղանստանի ժողովրդին ավելի քան 308 միլիոն դոլարի մարդասիրական օգնության նոր նվիրատվության մասին: Այսպիսով 2021 թվականի հոկտեմբերից Աֆղանստանին և տարածաշրջանում աֆղան փախստականներին ԱՄՆ-ի ընդհանուր մարդասիրական օգնությունը կհասնի մոտ 782 միլիոն դոլարի, և մենք մնում ենք որպես Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրող ամենախոշոր դոնորը»,- ասել է Հորնը։

ԱՄՆ-ը նաև COVAX մեխանիզմի միջոցով Աֆղանստանին կտրամադրի COVID-19 պատվաստանյութի ևս 1 միլիոն չափաբաժին, տրամադրվող դեղաչափերի ընդհանուր թիվը կկազմի 4,3 միլիոն։

Տաթև Ֆռանգյան