Karevorinfo  Իրադարձություններ  227

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկել են ՌԴ-ի հետ բանակցությունները

20:25 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկել են ՌԴ-ի հետ բանակցությունները

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը երեքշաբթի օրը՝ հունվարի 11-ին, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, ում հետ քննարկել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի վաղվա նիստը։

«Ես և Յենս Ստոլտենբերգը հանդիպել ենք՝ քննարկելու ՆԱՏՕ-Ռուսաստան վաղվա խորհրդի նիստը և Ռուսաստանի գործողությունների անհրաժեշտությունը՝ իրավիճակը ապաէսկալացնելու համար», – գրել է նա Twitter-ում։

«Մենք վերահաստատեցինք ՆԱՏՕ-ի միասնական մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, որը հավասարակշռում է զսպման և երկխոսության միջև, և ընդգծեցինք մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային», – ավելացրել է նա:

Չորեքշաբթի օրը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի 2019 թվականից ի վեր առաջին նիստը։ Քննարկվելու է Ռուսաստանի անվտանգության երաշխիքների թեման։ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստին Ռուսաստանը կներկայացնի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Տաթև Ֆռանգյան