Karevorinfo  Իրադարձություններ  234

Կրեմլը մեկնաբանել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու վերաբերյալ Տոկաևի հայտարարությունը

15:35 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Կրեմլը մեկնաբանել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու վերաբերյալ Տոկաևի հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունն ավարտելու և խաղաղապահներին դուրս բերելու որոշումը Ղազախստանի իշխանությունների իրավասությունն է, և Ռուսաստանը միջամտելու իրավունք չունի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Լենտա»-ն։

«Հարցն ամբողջությամբ և լիակատար կերպով այն երկրի իրավասության ներքո է, որը նման խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին։ Դա նրանց վերլուծությունն է, և մենք իրավունք չունենք դրան միջամտելու»,- Ղազախստանի նախագահի հայտարարությանն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, հանրապետությունում կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության դուրսբերումը։ Նրա խոսքով՝ երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է, խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի 10 օրվա ընթացքում։

Տաթև Ֆռանգյան