Karevorinfo  Իրադարձություններ  128

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

11:15 երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ այս մասին  ՌԻԱ Նովոստիի  հաղորդմամբ հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված զորախմբի փուլային դուրսբերումը: Գործընթացը <…> կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի պատգամավորների առջև։

Հիշեցնենք, որ  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում էր կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր: Հայաստանից Ղազախստան էին մեկնել շուրջ 100 խաղաղապահներ։

Տաթև Ֆռանգյան