Karevorinfo  Իրադարձություններ  129

Սրացումներ են՝ պայթյունը Ուկրաինայում հավանական է․ ռազմական գործիքներով ՌԴ-ն փորձում է զիջումներ կորզել ԱՄՆ-ից․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:00 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Սրացումներ են՝ պայթյունը Ուկրաինայում հավանական է․ ռազմական գործիքներով ՌԴ-ն փորձում է զիջումներ կորզել ԱՄՆ-ից․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում բողոքի ակցիաների, բախումների հետևում տեսնում է արևմուտքի ձեռքը։ Նա այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե Ղազախստանում կիրառվել են Մայդանի տեխնոլոգիաներ՝ օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող զինյալների խմբեր։ Համացանցով, սոցցանցերով մարդկանց ներգրավում են բողոքի գործողությունների և իրենք թույլ չենք տա գունավոր հեղափոխության սցենարներ կիրառվեն։ Ղազախստանում տեղի ունեցածը իրո՞ք արևմուտք-ՌԴ դիմակայության փուլ է։

-Չեմ կարծում՝ Պուտինը կամ ռուսական վերնախավը մինչև վերջ համոզված է, որ այս գործընթացը կազմակերպել է Արևմուտքը։ Սակայն ակնհայտ է, որ Ղազախստանում ապակայունացումը ՌԴ-ի շահերից չի բխում, լինի պրոարևմտյան ուժերի կամ ինչ-որ իսլամական ռադիկալների կազմակերպած։ Դա է պատճառը, որ որոշվել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան։ Պետք է նշեմ, որ Բելառուսն ու Ղազախստանը հետխորհրդային տարածքում կարևորագույն երկրներ են ՌԴ-ի համար, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ երկրների աշխարհագրական դիրքով, որովհետև դրանք գտնվում են աշխարհաքաղաքական երկու կենտրոնների արանքում, և ռուսական արտաքին քաղաքական մտածելակերպի մեջ այդ երկրների դերը չափազանց մեծ է՝ վերահսկողությունը չի կարելի կորցնել։ 

-Այսօր նախատեսված է ռուս-ամերիկյան ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում հանդիպում անցկացնել։ Որոշ խնդիրների քննարկումը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։ Բանակցությունները կենտրոնանալու են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման և Կրեմլի պահանջների վրա՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և ռազմական համագործակցությունը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը: ՌԴ-ի և ԱՄՆ-ի հակասությունները ՀՀ-ի վրա են ազդում, և մեզ հետաքրքրում է՝ կկայացվե՞ն համաձայնություններ և կվերանա՞ պատերազմի վտանգը։

-Կարծում եմ՝ մոտ չենք համաձայնության գալու պահին, որովհետև այն պահանջները, որ Ռուսաստանն է ներկայացնում, կարծում եմ՝ անընդունելի է լինելու Վաշինգտոնի համար։ Եթե նույնիսկ Բայդենի ադմինիստրացիան համաձայնության եկավ ՌԴ-ի հետ, փաստաթուղթ է դրված սեղանին, միայն բանավոր պայմանավորվածություն չէ, խիստ անհավանական է դրա ստորագրումը։ Բայց եթե նույնիսկ ստորագրվի այդ փաստաթուղթը, պարզ է, որ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը կողմ չեն քվեարկելու այդ փաստաթղթին։ Մաքսիմալ պահանջներ ներկայացնելով՝ ՌԴ-ն փորձելու է ինչ-որ բան կորզել Արևմուտքից։ Մոսկվայում հասկանում են, որ Վաշինգտոնի առաջնահերթություններն այս փուլում լրիվ այլ վայրում են՝ Չինաստանին զսպելու ուղղությամբ են փորձում կենտրոնացնել ողջ ներուժը։ Բայդենի ադմինիստրացիան փորձում է ՌԴ-ի հետ վարել ռացիոնալ քաղաքականություն, այսինքն՝ վերահսկել դիմակայությունը, չթողնել այն էսկալացվի, այն կետերում ինչպիսին է ասենք՝ Ուկրաինան, և համագործակցել այնտեղ, ուր հնարավոր է։ Դա միջուկային զենքի վերահսկողությունն է, սպառազինության վերահսկողությունը, Ղարաբաղի հարցը ևս մեզ համար բարեբախտաբար՝ իրենց համագործակցության տիրույթում է գտնվում։

-Ուկրաինայի սահմանին հարյուրհազարավոր զինծառայողներ էին կուտակված, և անգամ հետախուզական տվյալներ էին վկայակոչվում, համաձայն որոնց՝ հունվարին ռուսական ներխուժում տեղի կունենա այդ երկիր։ Ինչքանո՞վ է հավանական, որ Ուկրաինայում իրավիճակը պայթի։

-Կարծում եմ՝ ավելի հավանական է հիմա, քան օրինակ՝ գարնանը, որովհետև եթե հիշում եք՝ սրացում կար նաև գարնանը։ Եվ փաստորեն՝ ՌԴ-ն այդ սրացումը օգտագործեց ԱՄՆ-ի հետ երկխոսությունն սկսելու նպատակով։ ՌԴ-ի համար կարևոր է մեծ տերության կարգավիճակի վերականգնումը։ Ժնևում Բայդենը և Պուտինը առաջին անգամ հանդիպեցին և սկսեցին քննարկել այս հարցերը, ու երկխոսություն սկսվեց դրանից հետո։ ՌԴ-ն տեսավ՝ այդ գործիքակազմն աշխատում է և հիմա փորձում են բարձրացնել խաղադրույքները և զիջումների հասնել։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան