Karevorinfo  Իրադարձություններ  496

Փաշինյանը Պուտինի այս ավանտյուրային մասնակցելով՝ լեգիտիմացրեց զենքի կիրառումը ՀՀ քաղաքացիների դեմ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

19:50 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Փաշինյանը Պուտինի այս ավանտյուրային մասնակցելով՝ լեգիտիմացրեց զենքի կիրառումը ՀՀ քաղաքացիների դեմ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Factor TV-ի հարցազրւյցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

-Պարո՛ն Սաքունց, այսօր տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը, ուր գլխավոր հարցը Ղազախստանն էր։ Ուշագրավ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականները, ըստ նրա՝ Ղազախստանում կիրառվել են Մայդանի տեխնոլոգիաներ՝ տեղեկատվական աջակցությամբ․ «Օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող զինյալների խմբեր։ Ղազախստանում իրադարձությունները ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձը չէ արտաքին միջամտության պետությունների ներքին գործերին։ ՀԱՊԿ-ում ձեռք առնված միջոցառումները պարզ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա գունավոր հեղափոխության սցենարներ կիրառվեն։ Համացանցով, սոցցանցերով մարդկանց ներգրավում են բողոքի գործողությունների»:

Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի այս պնդումները, ո՞վ է կանգնած Ղազախստանի իրադարձությունների հետևում։ Իսկապե՞ս դրսից էր հրահրված բողոքի ալիքը Ղազախստանում, և ինչո՞ւ է Պուտինն այսպիսի գնահատականներ տալիս:

-Այն, որ Վլադիմիր Պուտինն այսպիսի գնահատականներ էր տալու, ոչ մի կասկած չկար: Այն, ինչ մեջբերում է նա իր խոսքում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:

Մայդանում՝ կոնկրետ Ուկրաինայում զինված խմբավորումների մասին խոսել՝ խաղաղ ցուցարարներին նման վերագրում անելով, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ երբ ուժ գործադրվեց ցուցարարների նկատմամբ, դրանից հետո նոր սկսվեց հակադարձումը, բայց որևէ փաստ որ ցուցարարների կամ բողոքի ցույցի մասնակիցների կողմից զենք է կիրառվել, այդպես էլ չբերեցին, հետաքննությունը նման տվյալներ չի բերել: Բայց ցանկացած երկրում բողոքի ցույցը որակում են որպես ահաբեկչություն, ահաբեկչություն՝ հենց բռնապետական ռեժիմի շահերի տեսակետից:

Ի դեպ՝ ուշագրավ է, որ, այնուամենայնիվ, ընդունում են, որ ցույցերը առաջին երկու օրերին խախաղ են եղել, նույնիսկ Լուկաշենկոյի նման դիկտատորն ասում է՝ կան ինչ-որ պատճառներ, այնուամենայնիվ, դրանից օգտվում են դրսի ինչ-որ ուժեր:

ՀԱՊԿ այսօրվա գագաթաժողովն ընդամենը նպատակ ուներ հիմնավորելու ՀԱՊԿ-ի զորքերի մուտք գործելը Ղազախստա: Ավելին՝ ցինիկ էր այն մասը, որ մինչև քննության իրականացումը (հայտնում են, որ 8 հազար հոգի ձերբակալվել է) վերդիկտ են սահմանում, այսինքն՝ պետության ղեկավարները մեղավորներ են ճանաչում այդ բոլոր քաղաքացիներին, ոոնք բողոքի ցույցի էին դուրս եկել՝ նրանց համարելով ահաբեկիչներ:

Մենք արձանագրում ենք, որ հանձին այսօրվա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի, ամրագրվեց ՀԱՊԿ-ի՝ որպես բռնապետության պահապան կառույցի փաստը, և հիմնական մեսիջն այն էր, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններն ու ահաբեկչությունը նույն էությունը կամ նույն բովանդակություն ունեն և ներքաղաքական ընդվզումները նույնացվում են բռնապետության դեմ: Համակարգային կոռուպցիայի, անպատժելի կառավարման, մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ բողոքի բոլոր ցույցերը ՀԱՊԿ անդամ երկրներում պիտակավորվելու են որպես ահաբեկչություն, և այդ ցույցերի դեմ կիրառվելու են ՀԱՊԿ-ի համատեղ ուժերը: Սա էր հիմնական մեսիջը: Եվ, ըստ էության, այն, ինչ կարտարվեց Բելառուսում և այն ինչ երկար տարիներ կատարվում էր Ռուսաստանում, ՀԱՊԿ-ի այս միասնական գործողությամբ իրականացվեց նաև Ղազախստանում: Եվ պետք է սպասենք հետագայում նմանատիպ գործողությունների մյուս ՀԱՊԿ անդամ պետություններում: Սա էր այս ամբողջ հանդպիման մեսիջը:

-Հայտնի է Ձեր քննադատական մոտեցումը Հայաստանի իշխանությունների քայլի նկատմամաբ՝ Ղազախստան խաղաղապահ զրքեր ուղակելը անպատասխանատու և անհեռատես քայլ եք որակել՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի ժողովրդավարական իմիջն է կասկածի տակ դրվում: Կարծումեք ՀՀ իշխանությունները խուսանավելու տարբերակ ունեի՞ն՝ գտնվելով մի ակմումբում, որը ՌԴ գերիշխանության ներքո է:

– Նախ՝ մեծ մեղք է ՀԱՊԿ զորքերը անվանել խաղաղապահ ուժեր… Երկիրը չի կարող ներսում հանդես գալ որպես ժողովրդավար, իսկ դրսում հակաժողովրդավար… ՀԱՊԿ-ը ՀՀ-ի համար անվտանգության երաշխիք չի հանդիսացել, որովհետև Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ որևէ գործողություն չի իրականացրել: Այսօրվա գագաթաժողովում շեշտվեց, որ առաջին անգամ ՀԱՊԿ-ի ուժերը կիրառվեցին որևէ այլ պետության քաղաքացիների դեմ՝ ներքին քաղաքացիական իրադարձությունների ժամանակ… ՀԱՊԿ-ը հանդես է գալիս որպես բռնապետական ռեժիմը պահպանող ուժ և ոչ թե քաղաքացիների անվտանգություն պաշտպանող ուժ… Այսքանից հետո ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Հայաստանում… Հիմնական վտանգն այն է, որ այս քայլով Հայաստանը ճանապարհ բացեց ՀԱՊԿ-ի զորքերի առաջ, որ վաղը-մյուս օրը կարող են նույն մանդատով ներգրավվել նաև Հայաստանում հնարավոր ներքաղաքական իրադարձություններին, եթե ՀԱՊԿ «կնքահայրը»՝ Վլադիիր Պուտինը համարի, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում իր պատկերացումներին: Այսպիսի ավանտյուրային Հայաստանի մասնակցելը արկածախնդրություն եմ համարում:

Մենք բավականին լուրջ մարտահրավերների հետ ենք առնչվելու՝ նաև կապված ներքին զարգացումների հետ, որովհետև սրանով Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց ՀՀ-ում երկար ժամանակ պետությունը զավթած ռեժիմներին՝ պետությունը զավթածներին ցույց տալով, որ համախոհ է նրանց հետ: Չի կարելի զինված ուժի կիրառմամբ խոսել բողոքի ցույցի մասնակից քաղաքացիների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան