Karevorinfo  Իրադարձություններ  217

ԱՀԿ-ն կարծում է, որ «օմիկրոնի» պատճառով ստեղծված բարդ իրավիճակը կշարունակվի ևս 3 ամիս

23:35 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
ԱՀԿ-ն կարծում է, որ «օմիկրոնի» պատճառով ստեղծված բարդ իրավիճակը կշարունակվի ևս 3 ամիս

ԱՀԿ-ի COVID-19-ի հակազդման հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարոն ասել է, որ առնվազն առաջիկա 3 ամիսները դժվար կլինեն «Օմիկրոն» շտամի բռնկման պատճառով, սակայն դրա ավարտը մոտ է, հաղորդում է Sky News-ը։

Նաբարոն նշել է, որ բացի «Օմիկրոնից»՝ կարող են հայտնվել այլ տարբերակներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ, հաղորդում է հեռուստաալիքը:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ եթե Արևմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները կարողանում են հաղթահարել դժվարությունները, ապա աշխարհի այլ մասերում բուժհաստատություններն արդեն իսկ ծանրաբեռնված են։

Նաբարոն նշել է, որ ոչ մի երկրում չկա լուրջ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, հատկապես աղքատ երկրներում, սական դժվարությունները կլինեն միայն մոտակա 3 ամիսների ընթացքում։

Հավելենք, որ համավարակի ողջ ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 307,9 միլիոն կորոնավիրուսով վարակման դեպք, մահացել է 5,5 միլիոն մարդ։

Տաթև Ֆռանգյան