Karevorinfo  Իրադարձություններ  246

Ադրբեջանն անցկացրել է 2022-ի առաջին զորավարժությունները

14:35 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Ադրբեջանն անցկացրել է 2022-ի առաջին զորավարժությունները

Մարտական պատրաստվածության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի  զորամասերից մեկում անցկացվել են 2022թ-ի առաջին  ուսումնամարզական զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝վկայակոչելով ՊՆ-ին։

«Զորավարժությունների ընթացքում, որոնց  անցկացման նպատակը անձնակազմերի տակտիկական հմտությունների կատարելագործումն է  խստաշունչ կլիմայական պայմաններում  ու դժվար ռելիեֆային տեղանքում, ինչպես նաև կոմանդոս ստորաբաժանումների հետագա մարտունակության բարձրացումը, բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետ Ադրբեջանը Արցախի  գրավյալ  տարածքներում շարունակում է նոր զորամասեր  բացել։ Վերջին նման զորամասի բացումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 24-ին հայկական գրավյալ Հադրութում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Ավելի վաղ  ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ևս երկու նման զորամաս է  բացվել։

Էմմա Չոբանյան