Karevorinfo  Իրադարձություններ  271

Իրանն անիմաստ է համարում միջուկային ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնագրի կնքումը

18:35 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Իրանն անիմաստ է համարում միջուկային ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնագրի կնքումը

Թեհրանը, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ժամանակ ակնկալում է միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ գործարքի կնքում և անիմաստ է համարում միջանկյալ համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։

«Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ և հուսալի համաձայնագրին, առանց այս երկու հատկանիշների, մեր օրակարգում գործարք չի լինի:

Մենք բոլորս պետք է համոզվենք, որ ԱՄՆ-ի վերադարձը JCPOA-ի կատարմանը տեղի կունենա ստուգումներով և երաշխիքներով, ինչպես նաև հակաիրանական պատժամիջոցների վերացումով», – գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեի խոսքերը:

Նա նշել է, որ միջուկային գործարքի ժամանակավոր համաձայնագիրը ոչ մի տեղ չի տանի։
Ըստ Խաթիբզադեի՝ Ավստրիայի մայրաքաղաքում կայացած բանակցությունների մասնակիցները կարողացել են առաջընթացի հասնել չորս ոլորտներում՝ պատժամիջոցների վերացման, ստուգումների, երաշխիքներ ստանալու և միջուկային հարցերի շուրջ։

Տաթև Ֆռանգյան