Karevorinfo  Իրադարձություններ  225

ՆԱՏՕ-ն՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջումների մասին․ Financial Times

19:00 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջումների մասին․ Financial Times

ՆԱՏՕ-ն կարող է փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում, սակայն դրանց հնարավոր չի հասնել մեկ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times-ին տված մեկնաբանությունում։

Նա նշել է, որ Դաշինքը պատրաստ է աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, սակայն մի շարք հանդիպումներ կարող են պահանջվել ապագայում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև փոխզիջումների հասնելու համար։

«Մենք նախկինում արդեն ապացուցել ենք, որ կարող ենք փոխզիջումների գնալ և Ռուսաստանի հետ խնդիրների լուծումներ գտնել», – ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ հնարավոր է լուծել Ռուսաստանի մտավախությունների հարցը։

Միաժամանակ գլխավոր քարտուղարը հերթական անգամ զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հրաժարվել «բաց դռների» սկզբունքից, ինչը նշանակում է, որ ցանկացած երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, կարող է դիմել Դաշինքին միանալու համար։

Տաթև Ֆռանգյան