Karevorinfo  Իրադարձություններ  235

Ադրբեջանում կոչ են անում իշխանությունից հեռացնել բոլոր  ռուսամետ պաշտոնյաներին՝ զգուշանալով ղազախական դեպքերի կրկնությունից

13:55 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Ադրբեջանում կոչ են անում իշխանությունից հեռացնել բոլոր  ռուսամետ պաշտոնյաներին՝ զգուշանալով ղազախական դեպքերի կրկնությունից

Ադրբեջանի «Թուրան» կուսակցության  նախագահ Ջահանդար Բայօղլուն կոչ է արել ազատել  բոլոր ռուսամետ պաշտոնյաներին, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է նման քայլի դիմի, որպեսզի իրեն ապահովագրի  արտաքին ազդեցությունից։  Քաղաքական գործչի կարծիքով անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել  ոչ միայն ռուսամետ պաշտոնյաներին ու պատգամավորներին, այլև հասարակական կազմակերպությունների ղեկավարներին։ Բայօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անգամ ցրել Միլլի Մեջլիսը։ Կուսակցության ղեկավարը նշել է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը չգնա վճռական քայլերի, երկրում կարող է կրկնվել  Ղազախստանի իրադարձությունների սցենարը։  Ըստ Բայօղլուի՝ ռուսամետ ուժերը ներթափանցել են ներքին գործերի նախարարություն, պետանվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարության կառույցներ։ Նա նաև կոչ է արել որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել ադրբեջանական բանակի անցումը թուրքական բանակի մոդելին։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն դեռ որևէ կերպ չի արձագանքնել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Էմմա Չոբանյան