Karevorinfo  Իրադարձություններ  268

Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև Ռազմավարական կայունության երկկողմ երկխոսության արտահերթ նիստը

14:20 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև Ռազմավարական կայունության երկկողմ երկխոսության արտահերթ նիստը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ Ժնևում ընթանում է ԱՄՆ և ՌԴ միջև Ռազմավարական կայունության երկկողմ երկխոսության արտահերթ նիստը։ Այս մասին Շերմանը գրել է Twitter-ի իր էջում։

«ԱՄՆ-ը կլսի Ռուսաստանի մտահոգությունները, կհայտնենք նաև մեր մտահոգությունները, բայց մենք հստակ ասել ենք, որ չենք քննարկի եվրոպական անվտանգությունն առանց մեր դաշնակիցների և գործընկերների»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը կիրակի օրը Ժնևում հանդիպել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել էին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց կողմերը կանդրադառնան  Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում արտակարգ հանդիպման ժամանակ։

Տաթև Ֆռանգյան