Karevorinfo  Իրադարձություններ  163

Հրդեհ Դեբեդ գյուղում

Հրդեհ Դեբեդ գյուղում

Հրդեհ Դեբեդ գյուղում
10:40 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Հրդեհ Դեբեդ գյուղում

Հունվարի 9-ին, ժամը 21։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղում այրվում է անասնագոմ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դեբեդ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, մարվել հունվարի 10-ին, ժամը 01:07-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 16 քմ) և մոտ 600 հակ անասնակեր։