Karevorinfo  Իրադարձություններ  215

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանին ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում. Բորել

15:50 կիրակի, 09 հունվարի, 2022 թ.
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանին ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում. Բորել

Եվրամիությունը պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:

«Մենք մտահոգված ենք Ղազախստանում խաղաղ ցույցերից հետո աճող բռնությամբ։ Մենք սգում ենք կյանքի կորուստը և խստորեն դատապարտում բռնության ակտերը։ Կարևոր է խուսափել հետագա էսկալացիայից, խուսափել բռնության ցանկացած դրդումից և անկարգությունն այլ նպատակներով օգտագործելուց:

Մենք պատրաստ ենք աջակցել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: Արտաքին ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Մենք կոչ ենք անում Ղազախստանի իշխանություններին կատարել իրենց պարտավորությունները այս դժվարին պահին։ Նրանք պետք է հարգեն իրենց քաղաքացիների իրավունքները և հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը»,- ասված է հայտարարության մեջ։