Karevorinfo  Իրադարձություններ  218

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը

13:00 կիրակի, 09 հունվարի, 2022 թ.
Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր շարունակվում էր 2 օր առաջ ընդհատված նիստը։ Այսօրվա նիստում ավագանու անդամները քվեարկեցին և 11 ձայնով «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին ընտրեցին որպես համայնքի ղեկավար։

Մինչ այդ «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները հայտնեցին,որ վայր են դնում իրենց մանդատները և լքեցին նիստերի դահլիճը։

Դավիթ Մինասյանի համայնքապետ ընտրվելուց հետո, համանուն դաշինքի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք համագործակցելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և համայնքի կառավարումը միասին են իրականացնելու։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Փարաքարում աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել. երկու թեկնածու՝ Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր»-ից Վալոդյա Գրիգորյանը միաժամանակ հայտարարում էին, թե իրենք են հաղթել։ 2 շաբաթ առաջ անգամ կազմակերպվել էր Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը, սակայն Մինասյանը ՔՊ-ի ավագանու անդամների հետ վիճարկել էր համայնքապետարանում Գրիգորյանի կազմակերպած ընտրության արդյունքը դատարանում։ Վարչական դատարանը բավարարել էր բողոքը։

Մերի Մարտիրոսյան