Karevorinfo  Իրադարձություններ  106

Հայկական տաճարը Լվովի ամենահայտնի կրոնական շինությունների ցանկում է զբոսաշրջիկների շրջանում

15:45 շաբաթ, 08 հունվարի, 2022 թ.
Հայկական տաճարը Լվովի ամենահայտնի կրոնական շինությունների ցանկում է զբոսաշրջիկների շրջանում

Զբոսաշրջիկների շրջանում Լվովի ամենահայտնի կրոնական շինությունների ցանկում է նաև հայկական տաճարը. այս մասին գրում է  AnalitikaUA.net-ը:

Նշվում է, որ Լվովի եկեղեցիները Ուկրաինայի այլ քաղաքների եկեղեցիների շարքում ակնհայտորեն առանձնանում են իրենց գեղեցկությամբ և վեհությամբ:

Հրատարակության համաձայն՝ Novini.LIVE վարկանիշում նշվում են զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի հոգևոր վայրերը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարը Լվովի ամենահին կրոնական ճարտարապետական հուշարձաններից է։ Այն Լվովի պատմական կենտրոնի՝ Հին քաղաքի ճարտարապետական հուշարձանների մի մասն է։  Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայում հայկական սփյուռքի հիմնական գործունեությունից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթներով եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև՝ մշակութային կենտրոն։