Karevorinfo  Իրադարձություններ  219

Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները՝ առանց ՀԱՊԿ-ի. Բլինքեն

13:20 շաբաթ, 08 հունվարի, 2022 թ.
Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները՝ առանց ՀԱՊԿ-ի. Բլինքեն

ԱՄՆ-ը կարծում է, որ Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները՝ առանց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներգրավման։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա մենք հարցեր ունենք՝ կապված Ղազախստանի հրատապ օգնության խնդրանքի բնույթի հետ, մասնավորապես, թե ինչու է այն առաջ քաշվել: Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու Կառավարությունը, անշուշտ, տիրապետում են այն ներուժին, որը թույլ է տալիս պատշաճ կերպով վարվել բողոքի ակցիաների հետ՝ հարգելով ցուցարարների իրավունքները և պահպանելով օրենքն ու կարգը»,- ասել է Բլինքենը։

«Այնպես որ, անհասկանալի է, թե ինչու են Ղազախստանի ղեկավարները արտաքին օգնության կարիք զգում»,- ասել է ԱՄՆ արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները։ Միաժամանակ, Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ղազախստանում ծավալված անկարգությունների հիմքում ընկած են տնտեսական և քաղաքական պատճառներ։ «Մենք, իհարկե, կոչ ենք անում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին և Ղազախստանի իրավապահ մարմիններին հարգել մարդու միջազգային իրավունքները, խաղաղ կարգավորմանն աջակցող չափանիշները», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ իրենք շատ անհանգստացած են Ղազախստանում դեռևս գործող արտակարգ դրության կապակցությամբ: «Մենք հորդորել ենք հանրապետության իշխանություններին  իրավիճակին համաչափ արձագանքել, այնպես, որ ապահովվի ցուցարարների իրավունքները», – ասել է Բլինքենը, ապա հավելել. «Ուրեմն այս ճգնաժամը պետք է ունենա մարդու իրավունքները հարգող լուծում: Միևնույն ժամանակ, մենք հստակեցրել ենք, որ դատապարտում ենք ցանկացած կողմից կիրառվող բռնությունը, ներառյալ՝ պետական ​​և կառավարական հաստատությունների դեմ ուղղված»: