Karevorinfo  Իրադարձություններ  124

Ռոնալդուն կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից, եթե նոր մարզչի ընտրությունն իրեն ձեռք չտա

17:00 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Ռոնալդուն կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից, եթե նոր մարզչի ընտրությունն իրեն ձեռք չտա

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է Daily Mail-ը. փոխանցում է armsport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդուն կդիտարկի մրցաշրջանի ավարտից հետո ՄՅՈՒ-ից հեռանալը, եթե հաջորդ գլխավոր մարզչի ընտրությունն իրեն ձեռք չտա: Նշվում է նաև, որ Ռոնալդուն դեմ է Ռանգնիկի՝ մշտական հիմունքներով ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ նշանակվելուն:

Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ն նոյեմբերին նշանակեց Ռանգնիկին՝ ժամանակավոր մարզչի պաշտոնում: Նա թիմը կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ռոնալդուն ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 5 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և դարձել 6 գոլի հեղինակ: