Karevorinfo  Իրադարձություններ  260

Ղազախ բանկիրը հայտարարել է, թե ինքն է առաջնորդում ընդդիմության բողոքի ցույցերը

15:35 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Ղազախ բանկիրը հայտարարել է, թե ինքն է առաջնորդում ընդդիմության բողոքի ցույցերը

Ղազախստանն այժմ աշխարհաքաղաքական խաղի մեջ է, և եթե Արևմուտքը չմտնի պայքարի մեջ, ապա Ռուսաստանը Կենտրոնասիական հանրապետությունում կվերականգնի Խորհրդային Միությունը։

Reuters-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ղազախստանի կառավարությունում   նախարարի պաշտոն զբաղեցրած նախկին բանկիր Մուխթար Աբլյազովը, որը ներկայանում է  որպես ղազախական ընդդիմության ցույցերի առաջնորդ: Փարիզում ապրող գործիչը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է մտնի կռվի մեջ:

«Եթե ոչ, ապա Ղազախստանը կվերածվի Բելառուսի, իսկ  Պուտինը մեթոդաբար կպարտադրի իր ծրագիրը՝ Խորհրդային Միության նման կառույցի վերականգնում»,- ասել է Աբլյազովը Reuters-ին։

Աբլյազովն իրեն ներկայացրել է որպես ընդդիմության բողոքի ցույցերի առաջնորդ և հայտնել, որ Ալմաթիից ամեն օր իր հետ խորհրդակցում են մարտավարության վերաբերյալ:

«Ես ինձ տեսնում եմ որպես ընդդիմության առաջնորդ»,- ասել է նա։ «Ամեն օր ինձ զանգահարում են ցուցարարներն ու հարցնում. «Ի՞նչ անենք, մենք այստեղ կանգնած ենք՝ ի՞նչ անենք»։

Տաթև Ֆռանգյան