Karevorinfo  Իրադարձություններ  165

Ղազախստանի նախագահը հրամայել է առանց նախազգուշացման կրակել հակակառավարական ցույցերի մասնակիցների ուղղությամբ

14:25 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Ղազախստանի նախագահը հրամայել է առանց նախազգուշացման կրակել հակակառավարական ցույցերի մասնակիցների ուղղությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ինքը հրաման է տվել առանց նախազգուշացման կրակ բացել հակակառավարական ցույցերի մասնակիցների ուղղությամբ։ Այս մասին խոսել է հունվարի 7-ի իր երրորդ ուղերձի ժամանակ։ «20 000 ավազակներ հարձակվել են Ալմաթի քաղաքի վրա, որը վառելիքի գնի բարձրացման պատճառով առաջացած բողոքի ցույցերի էպիկենտրոնն է»,- ասել է Տոկաևը: Նա մեղադրել է օտարերկրյա վերապատրաստված «ահաբեկիչներին»՝ առանց ապացույցներ ներկայացնելու, գրում է BBC News-ը։

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ անկարգությունների ընթացքում մինչ այժմ սպանվել է 26 «զինված հանցագործ» և անվտանգության 18 աշխատակից։
Իր հեռուստաուղերձում Տոկաևն նշել է, որ Ռուսաստանից և հարևան երկրներից ուղարկված խաղաղապահ ուժերը ժամանել են իր խնդրանքով և ժամանակավորապես կլինեն երկրում՝ անվտանգությունն ապահովելու համար։

Տոկաևը «հատուկ շնորհակալություն» է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զորքեր ուղարկելու համար։

Նախագահ Տոկաևը «անհեթեթություն» է համարել ցուցարարների հետ բանակցություններ վարելու կոչերը՝ ասելով. «Ինչպիսի՞ բանակցություններ կարող ենք վարել հանցագործների և մարդասպանների հետ»։

«Մենք ստիպված ենք գործ ունենալ զինված և լավ պատրաստված ավազակների հետ, ինչպես տեղական, այնպես էլ՝ օտարերկրյա, ավելի ճիշտ՝ ահաբեկիչների հետ: Այսպիսով, մենք պետք է ոչնչացնենք նրանց, դա շուտով կարվի»,- հայտարարել է Տոկաևը:

Այսօր ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ալմաթիի գլխավոր հրապարակի մոտ նոր կրակոցներ են հնչել։

Տաթև Ֆռանգյան