Karevorinfo  Իրադարձություններ  177

Արարատի և Գորիսի ոստիկանները հայտնաբերել են առևանգված ավտոմեքենան

14:20 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Արարատի և Գորիսի ոստիկանները հայտնաբերել են առևանգված ավտոմեքենան

Հունվարի 6-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի արհեստանոցի դիմացից «Օպել Զաֆիրա» ավտոմեքենա են գողացել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.50-ի սահմաններում, անհայտ անձն ավտոմեքենան փախցրել է` օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի մեջ գտնվելու հանգամանքից։

Ոստիկանության Գորիսի և Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումներով նույն օրը, ժամը 20.57-ին, Գորիս-Որոտան ճանապարհի 5-րդ կմ-ին հայտնաբերվել և, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, ոստիկանության Գորիսի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա տղամարդը։ Ավտոմեքենան ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:

Նախապատրաստվում են նյութեր: