Karevorinfo  Իրադարձություններ  271

Տղամարդուն դանակահարած երիտասարդը բերման է ենթարկվել

14:00 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Տղամարդուն դանակահարած երիտասարդը բերման է ենթարկվել

Հունվարի 6-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Գայի պողոտայի հարակից այգու մոտ, անհայտ անձի կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Ըստ բժշկի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգում» տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։