Karevorinfo  Իրադարձություններ  129

Հայտնի է դարձել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ղեկավարի անունը

14:45 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Հայտնի է դարձել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ղեկավարի անունը

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները ղեկավարելու համար նշանակվել է օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ալմաթիի օդանավակայանը լիակատար վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ, գրում է Կոմերսանտը։

«Ռուսական կոնտինգենտի բոլոր զինծառայողները հատուկ պատրաստություն են անցել և ունեն իրական մարտական  փորձ։ Օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները ղեկավարելու համար»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Աղբյուրը հայտնում է, որ ռուսական ռազմատրանսպորտային օդանավերը զինվորականներ  են տեղափոխում նաև Բելառուսից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Հայաստանից։

Կոնաշենկովի խոսքով՝ պաշտպանության տակ են վերցվել նաև Ալմաթիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և այլ կարևոր օբյեկտներ։

«ՀԱՊԿ խաղաղապահներն օգնում են Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին կարգուկանոնի պահպանման հարցում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցում ռազմական գործողություններին, այլ պատասխանատու են պետական օբյեկտները պաշտպանելու և պահպանելու համար։

Տաթև Ֆռանգյան