Karevorinfo  Իրադարձություններ  226

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

12:20 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 հազար 744 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: