Karevorinfo  Իրադարձություններ  137

ԱՄՆ-ը կգնի COVID-19-ի դեմ Paxlovid-ի 10 միլիոն հավելյալ չափաբաժին

19:55 հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ-ը կգնի COVID-19-ի դեմ Paxlovid-ի 10 միլիոն հավելյալ չափաբաժին

ԱՄՆ-ում երկուշաբթի օրը կորոնավիրուսի դեպքերի արձանագրված թիվը հասել է համաշխարհային ռեկորդի, երբ միայն մեկ օրում գրանցվել է նոր`1 միլիոն վիրուսակիր: Այս մասին է հայտնում Ջոնս Հոփքինսի համալսարանը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Այսօր ես իմ թիմին հանձնարարել եմ աշխատել Pfizer-ի հետ` կրկնապատկելու մեր պատվերը, ինչը Paxlovid-ի 10 միլիոն պատվիրված չափաբաժինը մի քանի ամսում կհասցնի մինչև 20 միլիոնի»,-ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Երեքշաբթի օրը նախագահը ներկայացրել էր իր վարչակազմի ռազմավարությունը՝ ուղղված omicron-ի դեմ պայքարին:

Նա խոստացել է խթանիչ չափաբաժինն ու թեստավորումները դարձնել ավելի հասանելի:

Հաճախ նախագահ Բայդենին են մեղադրում ձգձգումների և անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով գոյացած երկար հերթերի համար:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից Աբդի Մահամուդն է ասել, բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ օմիկրոնը վարակում է մարմնի վերին հատվածը, ի տարբերություն կորոնավիրուսի մյուս ենթատեսակների, որոնք հաճախ առաջ են բերում ծանր թոքաբորբ: Սակայն վտանգն այն է, ասել է նա, որ օմիկրոնի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան մյուսներինը, ինչը նույնպես կարող է նպաստել հոսպիտալացման թվերի աճին:

ԱՄՆ-ի առողջապահական մարմինները երկուշաբթի օրը հավանություն տվեցին 12 եւ բարձր տարիք ունեցող երեխաների համար Pfizer-ի խթանիչ ներարկումներ սկսելու առաջարկին: Վերջնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին: