Karevorinfo  Իրադարձություններ  223

Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել

17:25 հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել

Հունվարի 6-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։

Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որն ուղղված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ։