Karevorinfo  Իրադարձություններ  266

Ղազախստանում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել․ կա 12 զոհ

12:55 հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
Ղազախստանում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել․ կա 12 զոհ

Ղազախստանում բողոքի ցույցերի հետևանքով արդեն ավելի քան հազար մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ազհար Գինիյաթը, գրում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես նա պատմել է «Խաբար-24» պետական հեռուստաալիքի եթերում, 400 մարդ հոսպիտալացվել է, 62 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ զոհվել է 12 մարդ։

Հիշեցնենք՝ իրավիճակը Ղազախստանում սրվեցին հունվարի 2-ին, երբ Ժանաոզենում (քաղաք երկրի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում) սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։ Դրանք այնուհետև վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ տնտեսական և քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին և 5-ին Ալմաթիում բախումներ են գրանցվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև։ Կան զոհեր և վիրավորներ։

Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։
Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։

Տաթև Ֆռանգյան