Karevorinfo  Իրադարձություններ  185

ՌԴ-ն որպես խաղաղապահ Ղազախստան է ուղարկել իր օդադեսանտային ուժերը

12:20 հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
ՌԴ-ն որպես խաղաղապահ Ղազախստան է ուղարկել իր օդադեսանտային ուժերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկվել են Ղազախստան, ռուսական զորախմբի առաջավոր ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց խնդիրները։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»,- հայտնել են քարտուղարությունից։

Նրանք նշել են, որ խաղաղապահ կոնտինգենտի ռուսական մասի առաջավոր ստորաբաժանումներն «արդեն սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»։

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ Ռուսաստանը որպես խաղաղապահներ դեսանտայիններին է ուղարկել Ղազախստան։

«Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ են մտել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումներն ու զորամասերը»,- հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Ինչպես հայտնել են կազմակերպությունից, խաղաղապահ ուժերի կազմում ներառվել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման և այն օրինական դաշտ վերադարձնելու համար», – ընդգծել են ՀԱՊԿ-ից։

Տաթև Ֆռանգյան