Karevorinfo  Իրադարձություններ  241

Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բանկերի ու բորսաների աշխատանքը

11:40 հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բանկերի ու բորսաների աշխատանքը

Ղազախստանում դադարեցվել է բոլոր բանկերի` բացառությամբ Ազգային բանկի, ինչպես նաև` ֆոնդային բորսաների աշխատանքը: Այս մասին հայտնել է Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովը «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարի հրամանով, ինչպես նաև՝ բնակչության անվտանգության ապահովման նկատառումով` Ղազախստանի բոլոր մարզերում արտակարգ դրություն է մտցվել:

«Հաշվի առնելով ուժայինների կողմից սկսված գործողությունները, ինտերնետի աշխատանքի խափանումներն ու ֆինասնասկան կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը` Ղազախստանի Հանրապետության Գործակալությունը հայտնում է բոլոր ֆինանսական կազմակերպություների աշխատանքի ժամանակավոր դադարի մասին»,-ասել է Ռամազանովն ու հավելել, որ դադարն առայժմ միայն հունվարի 6-ին է վերաբերում: