Karevorinfo  Իրադարձություններ  174

Ղազախստանի նախագահն օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին

23:05 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
Ղազախստանի նախագահն օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին

Ղազախստանի նախագահ Տոկաևը, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, տեղին և ժամանակին է համարել ՀԱՊԿ գործընկերներին դիմելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցածը դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն ութ ոստիկան և Ազգային գվարդիայի զինվորական, 317-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Տոկաևը նշել էր, որ ինքն անձամբ է գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը, և որ իշխանությունները պատրաստ են կոշտ գործել իրավախախտների դեմ։ Բողոքի ցույցերը հանրապետությունում սկսվել են հունվարի 2-ից։ Հեղուկ գազի գնի կրկնակի թանկացումից դժգոհ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հանրահավաքների են դուրս եկել: Իշխանությունները խոստացել են իջեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ մարզերում։ Հունվարի 4-ի երեկոյան անկարգություններ ու բախումներ են սկսվել ոստիկանության հետ։

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։