Karevorinfo  Իրադարձություններ  230

Ղազախստանում անկարգությունների զոհ է դարձել առնվազն 8 ուժային․ կա 317 վիրավոր

22:40 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
Ղազախստանում անկարգությունների զոհ է դարձել առնվազն 8 ուժային․ կա 317 վիրավոր

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն ութ ոստիկան և Ազգային գվարդիայի զինվորական, 317-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գրում է «Իզվեստիան»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի ավելի վաղ նշել էր, որ իրավապահներ են վիրավորվել և սպանվել անկարգությունների ժամանակ։ Տոկաևը նշել էր, որ ինքն անձամբ է գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը, և որ իշխանությունները պատրաստ են կոշտ գործել իրավախախտների դեմ։

Բողոքի ցույցերը հանրապետությունում սկսվել են հունվարի 2-ից։ Հեղուկ գազի գնի կրկնակի թանկացումից դժգոհ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հանրահավաքների են դուրս եկել: Իշխանությունները խոստացել են իջեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ մարզերում։ Հունվարի 4-ի երեկոյան անկարգություններ ու բախումներ են սկսվել ոստիկանության հետ։ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։

Տաթև Ֆռանգյան