Karevorinfo  Իրադարձություններ  172

ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն Ղազախստանում տիրող իրավիճակի կապակցությամբ հանդես են եկել կոչով

21:55 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն Ղազախստանում տիրող իրավիճակի կապակցությամբ հանդես են եկել կոչով

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Ղազախստանում իրավիճակին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում իրավիճակին, շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են ընթացիկ իրադարձություններում, զսպվածություն ցուցաբերեն, զերծ մնան բռնություններից և երկխոսություն վարեն»,- ասել է նա։

Իր հերթին ԵԱՀԿ նախագահը հայտարարել է Ղազախստանի կայունության համար ղազախստանցիների միջև երկխոսության անհրաժեշտության մասին։

Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանում երկխոսությունը կարևոր է ամբողջ Կենտրոնական Ասիայում կայունության համար։

Տաթև Ֆռանգյան