Karevorinfo  Իրադարձություններ  262

Ինչպես են Նազարբաևի արձանը հանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:40 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
Ինչպես են Նազարբաևի արձանը հանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ալմաթիում չորեքշաբթի ընթացող բողոքի ակցիաների մասնակիցները հրկիզում են քաղաքի կենտրոնում գտնվող մեքենաները և հատուկ տեխնիկան։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքերով՝ կան զոհեր և վիրավորներ։

Տելեգրամյան ալիքներում տեսանյութեր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները Ալմաթիի շրջանի Տալդիկորգան քաղաքում փորձում տապալել Նազարբաևի արձանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ այսօրվանից կգլխավորի Անվտանգության խորհուրդը։

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել:

Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Նուր-Սուլթանում, Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում։

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը։