Karevorinfo  Իրադարձություններ  203

Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը և քաղաքապետարանի շենքը հրդեհվել են

17:50 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը և քաղաքապետարանի շենքը հրդեհվել են

Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը, ինչպես նաև քաղաքապետարանի շենքը, որտեղ շարունակվում են բողոքի ակցիաները, հրդեհվել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այնտեղ, չնայած անցած գիշեր արտակարգ դրություն մտցնելուն, բավական մեծ թվով ցուցարարներ կան։

Քաղաքապետարանի շրջանում բախումներ են նկատվում ոստիկանության հետ։ Իրավապահ մարմինները լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Ուժեղ հրաձգություն է լսվում նաև նախագահի նստավայրի մոտ։

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։

Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել:
Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Նուր-Սուլթանում, Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում։

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը։