Karevorinfo  Իրադարձություններ  156

ԵԱՀԿ-ում կոչ են արել դադարեցնել բռնությունը Ղազախստանում

16:55 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
ԵԱՀԿ-ում կոչ են արել դադարեցնել բռնությունը Ղազախստանում

ԵԱՀԿ-ի նախագահ Զբիգնեւ Ռաուն կոչ է արել ապաէսկալացնել Ղազախստանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը և երկխոսություն սկսել։

«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ուշադիր հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։  Կոչ եմ անում իրավիճակի դեէսկալացիայի և երկխոսության մեկնարկի՝ ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններինհամապատասխան», – գրել է նա Twitter-ում։

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել:

Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Նուր-Սուլթանում, Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում։

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը։