Karevorinfo  Իրադարձություններ  213

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

10:40 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին ընդունել է կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել Ալիխան Ասխանի Սմայիլովին»,- ասված Է փաստաթղթում:

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել:

Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը որոշել է արտակարգ դրություն հայտարարել Ալմա-Աթայի շրջանում։