Karevorinfo  Իրադարձություններ  187

ԱԺ ՔՊ խմբակցության 2 պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

19:50 երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ.
ԱԺ ՔՊ խմբակցության 2 պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանն այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել այդ առնչությամբ, որոնցում, մասնավորապես ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: